Ուկրաինայի պատգամավորները ռադայի նախասրահում կռվի են բռնվել

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախասրահում կռվի են բռնվել «Самопомощ» կուսակցության պատգամավոր Եգոր Սոբոլևը և  «Батькивщина» կուսակցության դեպուտատ Վադիմ Իվչենկով: Այս մասին, ըստ «Звезда» հեռուստաընկերության, հաղորդել են ուկրաինական ԶԼՄ-ները:

Հաղորդվում է, որ ծեծկռտուքի պատճառ է հանդիսացել օրենսդրական նախագիծ, որն առաջարկում է իրավունք վերապահել տեղական պատգամավորներին փոփոխել բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող հողերի նշանակությունը և դրանք անձանց հատկացնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել