ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարությանը ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»:
Շավարշ Քոչարյանը այն որակեց պահանջատիրական` ընդգծելով, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը: