Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հրավիրում է օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին ներկայացնելու օնլայն դիմումի հայտ մինչեւ 2015թ. ապրիլի 15-ը: Այս մասին
Օրենսդրական ոլորտի մասնագետների (Professional Fellows Program/PFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:
PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս, միանալով այլ երկրների մասնակիցներին: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝
- ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին,
- կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
- ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,
- միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեց շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2015թ. աշնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 5-ին նոյեմբերի 13-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
|
|
|
|
|
|
|
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2015թ. ապրիլի 15-ը ներկայացնեն
օնլայն դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp
Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ PFP ծրագրի վեբ կայքից կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ PFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին ստորեւ նշված հասցեով կամ [email protected] էլ-փոստի հասցեով: