Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին գողացողը հայտնաբերվեց

Հունվարի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը բացահայտվել է: Փետրվարի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ին: Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել