Գագիկ Ծառուկյանը տեսակցել է ծեծված ակտիվիստին, այնուհետև հայտարարություն արել

Շուրջ մեկ ժամ առաջ ԲՀԿ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը տեսակցել է այսօր առևանգված և ծեծի ենթարկված ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասաց. «Արտակ Խաչատրյանը վերակենդանացման բաժանմունքում է, Գագիկ Ծառուկյանը զրուցեց նրա հետ, այնուհետև հարազատներին վստահեցրեց, որ արվելու է հնարավորինս ամեն ինչ` այս զազրելի հանցագործությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատժելու համար, և վստահ եղեք, որ ԲՀԿ-ն խստագույնս հետամուտ է լինելու այս հանցագործության բացահայտմանը: Այս մեթոդներով ապահով Հայաստան չեն կառուցում, սրա դեմ պետք է պայքարել»:

Հիշեցնենք` ԲՀԿ անդամ, «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Արտակ Խաչատրյանը մասնակցել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վիճահարույց դրույթների դեմ պայքարին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել