«Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթների դեմ պայքարող «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանն այսօր առավոտյան ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից: ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի օգնական Արման Թաթոսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արտակին հենց նոր տեղափոխեցին Մալաթիայի հիվանդանոց, վիճակը բավական ծանր էր, հազիվ էր խոսում ու շարժվում, հիմա ստուգում են, տեսնենք կոտրվածքներ ունի, թե չէ, բայց դատելով վնասվածքներից կապել ծեծել են, դաստակների հատվածում վերքեր կային, թևի վրա ոնց որ դանակով հասցրած վերքեր ու ամբողջ դեմքը այտուցված։ Եթե նորություն լինի կտեղեկացնեմ։ Իսկ էսքանը իրականացնողների մասին բառապաշարս չի հերիքում, որ արտահայտվեմ…»:
Լուսանկարները՝ Zham.am-ի