Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 10, խարդախության 16 և յուրացման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: