Ազատ կարձակվի Գյումրիի բախումների գործով ձերբակալված երիտասարդը

Գյումրի քաղաքում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով ձերբակալված Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանն ազատ կարձակվի: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա տեղեկացրեց. «Ընթացքի մեջ են անհրաժեշտ ձևակերպումները նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ և նա ազատ կարձակվի»:

Հիշեցնենք` հունվարի 15-ին Գյումրիում ցույցերի ընթացքում բախումներ էին եղել ոստիկանական ուժերի հետ, հարուցվել էր քրեական գործ, որով ձերբակալվել է 1993 թվականին ծնված Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը:

Երիտասարդի ձերբակալման փաստը բողոքի ալիք էր բարձրացրել հասարակական և քաղաքական շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել