Ապօրինի պահվող հրազենով սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գորխն ընդունվել է վարույթ

2014 թ.-ի մարտի 22-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչ Ջիվան Հ.-ն ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, համագյուղացիներ Արմեն Ա.-ն, Ռուբեն Դ.-ն, Աբգար Հ.-ն, Դավիթ Բ.-ն և Մխիթար Հ.-ն հարձակվել են իրենց համայնքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող որդու՝ Վարուժան Հ.-ի վրա, նախապես իրենց հետ վերցրած գործիքներով վնասել տրակտորը, իսկ Մխիթար Հ.-ն իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել որդու ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան: Այս մասին հաղորդում է ՀՀ ՀՔԾ լրատվական բաժինը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել