Փետրվարի 5-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1964 թ. ծնված Անահիտ Զաքևոսյանի դիակը` կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Կատարվում է քննություն:
Սպանություն Փարաքարում

