Ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում․ «Lifenews»

ՌԴ քննիչները քրեական գործ են հարուցել Բալեյ քաղաքի զինվորական կոմիսարի նկատմամբ, որը Պերմյակովին բանակ է զորակոչել։ Այս մասին հաղորդում է «Lifenews»-ը։

Աղբյուրը փոխանցում է, որ զինվորականներին մեղադրում են անփութության մեջ, ինչը հնարավոր է, որ դարձել է Գյումրի քաղաքում 2015թ․-ի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիք անդամների դաժան սպանության պատճառը։ Մեղադրանք է առաջադրվել Բայկալյան տարածաշրջանի Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի պետ Ալեքսանդր Լոգինովսկին և թիվ 21250 զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովին։

Քննիչները կասկածում են, որ զինկոմիսարիատը բանակ է զորակոչել հոգեկան շեղում ունեցող Պերմյակովին՝ միևնույն ժամանակ փաստաթղթերին կցելով զորակոչիկի դրական բնութագիրը։

Ըստ մեղադրականի՝ զինկոմը բնութագիրը գիտակցաբար է կցել՝ Պերմյակովին ծառայության ուղարկելու համար։ Իրականում սա նորակոչիկներին գրանցելիս ոչ պարտադիր փաստաթուղթ է։ Այսպիսով զինկոմիսարը կարող է թյուրիմացության մեջ գցել զինվորական հանձնաժողովի մասնագետներին։

Հարկ է նշել, որ Վալերի Պերմյակովի հոգեկան խնդիրների մասին տեղյակ էին Չիտայի թիվ 21250 զորամասում, որտեղ նա սկսել էր ծառայությունը։

Ժամանելուն պես նրան դիմավորել են հոգեբանները և խորհրդատվության նպատակով ուղարկել հոգեբույժի մոտ, քանի որ վարքի շեղումներ էին նկատվել։ Այս մասին ռուսական աղբյուրին տեղեկացրել է թիվ 21250 զորամասի հրամանատարի տեղակալ Սերգեյ Գուրուլյովը։

Ըստ «Lifenews»-ի զորամասի հրամանատարը Պերմյակովին Գյումրու ռազմակայան տեղափոխելիս չի զեկուցել այն մասին, որ ծառայության ընթացքում զինվորը մեկ ամիս բուժվել է հոգեբուժական բաժնումունքում։

Կայքը նաև նշո, որ Պերմյակովը Բալեյ քաղաքից Չիտա զինվորական ծառայության է կանչվել 2014թ․-ի մայիսի 15-ին, իսկ դեկտեմբերի 3-ին տեղափոխվել է Գյումրու ռազմակայան, որտեղ տեղյակ չէին նրա հոգեկան շեղումների և փախուստի հակումների մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել