Դժբախտ պատահար. ավտովթարից 12 տարեկան երեխա է մահացել

Փետրվարի 2-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Արթիկ-Գյումրի ճանապարհի 9-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորներից մեկը` 2003 թ. ծնված Մերուժան Գալոյանը, տեղում մահացել է, մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել