Հունվարի 20-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Կարապետ Ղ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.00-ին, նշված շուկայում, վիճաբանության ժամանակ, ապտակել է 1978 թ. ծնված Էլվիրա Կ.-ին, որից հետո բացահայտ հափշտակել է նրա ձեռքից գետին ընկած բջջային երկու հեռախոսները:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
Կողոպուտ՝ վիճաբանությունից հետո. կասկածյալը բերման է ենթարկվել
![](/banner/BeFree24_Web-Banner_840x90_02.png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2013/05/ձերբակալված-է.jpg)