ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է կրկնակի մրցույթ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 05.02.2015թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա17.02.2015թ. ժամը 16:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):
Մանրամասները՝ ՀՀ դատական համակարգի կայքում: