ՀՀ դատավորները ստացել են պարգևատրումներ

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի հունվարի 16-ի թիվ 01Ա, 02Ա և 03Ա որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արմեն Թումանյանը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Գոհար Մատինյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և հուշանվեր ժամացույցով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ դատական դեպարտամենտից:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական, ինչպես նաև քաղաքացիական և վարչական պալատների դատավորները, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Աննա Վարդապետյանը, Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանը:

Արման Մկրտումյանը դատավորներին շնորհակալություն հայտնեց նվիրված աշխատանքի և ներդրած ավանդի համար, ինչպես նաև շնորհավորեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանին և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արմեն Թումանյանին` Բարձրագույն Եվրասիական Տնտեսական Խորհրդի 2015 թվականի հունվարի 2-ի թիվ 3 որոշմամբ Եվրասիական Տնտեսական Միության Դատարանում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող դատավորների պաշտոններում նշանակվելու կապակցությամբ:

Լուսանկարը՝ www.court.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել