Քիչ առաջ Իրավաբան.net կայքի հանրային թղթակիցը եղել է Գյումրի քաղաքում գտվող ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության շենքի մոտ, Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց: Նրա փոխանցմամբ` այս պահին քաղաքի նշյալ հատվածում հանդարտ է, լարում չկա: Մեր հանրային թղթակիցը վարչության շենքի դիմաց նկատել է ոստիկանության պարեկապահակետային ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին: Նրա փոխանցմամբ` այդ ոստիկանները Երևանից են տեղափոխվել Գյումրի:
Նա նաև տեղեկացնում է, որ քաղաքի խաչմերուկներում ոստիկանական մեքենաներ են կանգնած: Ամեն դեպքում` մեր թղթակիցը փոխանցեց, որ այս պահին Գյումրիում մթնոլորտը լարված չէ: