Իրազեկում ԵՏՄ անդամակցությունից բխող հարկային օրենսդրական նորամուծությունների մասին

ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ նախարարությունը սկսում է իրազեկման հանդիպումներ կազմակերպել: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հունվարի 19-ից 27-ը ՀՀ տարբեր քաղաքներում շահագրգիռ հարկ վճարողների համար կազմակերպվելու է «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրական և վարչարարական նորամուծությունները» խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք: Հանդիպումները նպատակ ունեն բարձրացնելու հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային և հարակից օրենսդրության փոփոխությունների և վարչարարության նորությունների վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում ունկնդիրներին հնարավորություն է ընձեռնվելու ներկայացնել հուզող հարցերն ու առաջարկությունները: Առաջին հանդիպումը կմեկնարկի հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել