Խոստովանական ցուցմունքներ են կորզել բռնության գործադրմամբ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Բավական Խ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՀՔԾ պաշտոնական կայքից:
Կալանավոր Բավական Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ոստիկանության աշխատակիցները և նախաքննություն իրականացնող ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը ցուցմունք կորզելու նպատակով ինչպես ոստիկանության շենքում, այնպես էլ քննչական գլխավոր վարչությունում իր նկատմամբ գործադրել են բռնություն, այն է` ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ինքը ստիպված տվել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել