Փաստաբան Ղևոնդ Պապոյանն ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.
«Իմ կարծիքով ստեղծված իրավիճակում ՀՀ դատախազությանը մեղադրելը ճիշտ չէ: ՀՀ իրավապահ մարմինները թերացել են այն հարցում, որ ժամանակին քայլեր չեն ձեռնարկվեր որպեսզի ոճրագործը չհայտնվեր ՌԴ իրավազորության տարածքում: ՀՀ իրավապահ մարինները չպետք է թույլատրեին ոճրագործին տեղափոխելու ՌԴ իրավազորության տարածք: Ոճրագործի ՌԴ իրավազորության տարածք հայտնվելուց հետո նրա հանձնումը ՌԴ Սահմանադրությամբ արգելվում է: ՀՀ դատախազությունը չի կարող պահանջել ոճրագործին: Պահանջի դեպքում էլ ստանալու է մերժում: ՌԴ-ն չի խախտի սահմանադրությունը և ոճրագործին չի հանձնի ՀՀ-ին: Այլ կլիներ իրավիճակը երբ ՌԴ-ն ոճրագործին ՀՀ տարածքում հայտնաբերելուց անմիջապես հետո նրան հանձներ Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե «գողանար» ՀՀ-ից և թաքցներ իր իրավազորության տարածքում: Հետևաբար այդ իրավիճակում դատախազությանը մեղադրելը ճիշտ չէ»: