Ավտոմեքենաների բախման և վրաերթի դեպքեր

Հունվարի 14-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-217230» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 12.10-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 19.30-ին, Եղվարդի խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի 2 ավտոմեքենա, որից հետո ավտոմեքենաներից մեկը բախվել է մայթեզրին կայանված «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-32213»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 14.50-ին, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շոպրոնի փողոցի թիվ 77 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել