Հյուրը գողություն է կատարել

Հունվարի 8-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացել, որ Բաբաջանյան փողոցի մի բնակարանից գողություն են կատարել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Աղբյուրի փոխանցմամբ` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 7-ի ժամը 19.00-ից մինչև հունվարի 8-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում տանտիրուհուն հյուրընկալված ծանոթը՝ ոմն Հովիկ, օգտվելով կնոջ քնած լինելու հանգամանքից, բնակարանից գողացել է հեռուստացույց, ոսկյա մատանի և ականջօղեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ Հովիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել