Հունվարի 1-ին, ժամը 18.20-ին, «Մազդա 323» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցում վրաերթի էր ենթարկել 1925 թ. ծնված Եպրաքսյա Հայրապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից` հավելելով, որ հունվարի 6-ին, ժամը 11.00-ին, Եպրաքսյա Հայրապետյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: