Գողության մեջ կասկածվողների խոստովանությունը

Հունվարի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Դավիթ Բ.-ին և 1989 թ. ծնված Արտակ Խ.-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Աղբյուրի փոխանցմամբ` բացատրական աշխատանքների շնորհիվ Դավիթ Բ.-ն խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերին, մուտքի դռան փականը կոտրելով, մտել է Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 4 շենքի բնակարաններից մեկը (չբնակեցված) և գողացել աշխատանքային գործիքներ: Դավիթ Բ.-ն և Արտակ Խ.-ն խոստովանել են նաև, որ 2014 թ. դեկտեմբերի կեսերին, պատշգամբի դուռը բացելով, մտել են հիշյալ շենքի մեկ այլ բնակարան և գողացել ոգելից խմիչք ու սպասք: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել