Քաղաքացին սպառնում էր ինքնասպան լինել

Հունվարի 4-ին, ժամը 16.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 45 շենքի 91-րդ բնակարանի բնակիչ Է. Բ.-ն (ծնվ. 1958թ.) գտնվում է անսթափ վիճակում և սպառնում է ինքնասպան լինել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: Աղբյուրի փոխանցմամբ` դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Բնակարանում հայտնաբերվել է Է. Բ.-ն, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել