ՀՀ նախագահականից տեղեկանում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արաիկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ազատել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: