Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վահագն Մելիքյանն ազատվել Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պարագվայի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: