Միգուցե պարզապես զուգադիպություն է կամ էլ իսկապես ամանորյա հետաքրքիր նվեր Ճանապարհային ոստիկանության կողմից, բայց ստացվել է այնպես, որ դեկտեմբերի 31-ից կգործարկվի հերթական արագաչափը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերի 31-ից գործարկվելու է Մ-1 «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» ավտոճանապարհի 108-կմ-ի՝ Մ-1 և Հ-21 ավտոճանապարհների խաչմերուկի հատվածում (Շիրակի մարզի Հոռոմ գյուղի վարչական տարածք) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: