Ավտովթար Երևան-Էջմիածին ավտոճանապարհին. կա 3 զոհ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Մուսալեռ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 DZ 281 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել հանդիպակաց պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել անձը չպարզված 3 քաղաքացի (1989 թ. ծնված Սարգիս Դադուշյանը, 1991 թ. ծնված Պողոս Թոսունյանը և Ստեփան Գոմցյանը), որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ երրորդը՝ հոսպիտալացման ճանապարհին:

Կատարվում է քննություն:

Լուսանկարը՝ mes.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել