Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին գրանցված պատահարներ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 27 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 42-ամյա օտարերկրացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի թիվ 37/1 շենքի բակում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 02.30-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես C 220» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, այնուհետև՝ էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-31029» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-31029»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7.5-րդ կմ-ին «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարերին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Յագուար» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«Յագուար»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 169-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջ կողնակում կայանված «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել