Գողացել էին «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 3 անիվները

Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1962 թ. ծնված Վարսենիկ Ք.-ն և հայտնել, որ իրենց շենքի մոտ ավտոմեքենա են թալանում: ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք` ժամը 05.30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հայկ Ղ.-ին, իսկ Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի մոտից` 1992 թ. ծնված Արծրուն Խ.-ին, որտեղ պարզվել է, որ Հայկ Ղ.-ն և Արծրուն Խ.-ն ժամը 02.20-ին Անդրանիկի փողոցի թիվ 97 շենքի բակում կայանված, 1984 թ. ծնված Կորյուն Ս.-ին պատկանող «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 3 անիվները: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել