ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ի իր հրամանագրով պարգևատրել է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահին: Հրամանագրում նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների և ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Ջանիբեկի Մեջլումյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:
Լուսանկարը` Vallexgroup.am կայքից