ՀՀ կենտրոնական բանկի կողմից այսօր՝ ս.թ. դեկտեմբերի 20-ին, հայտարարվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: ՀՀ առևտրային բանկերի կողմից ներկայացվել է 1.7 մլն ԱՄՆ դոլարի պահանջարկ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվել է 1.7 մլն ԱՄՆ դոլարի վաճառք 446.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 445.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Հաղորդում է ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունը: