Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան փողոցում բախվել մեկ այլ «Օպել»-ի, ինչի հետևանքով վերջինս, ինքնաբերաբար առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.05-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «ԶԻԼ» բեռնատարի:
«Օպել»-ի և «Ռենո»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.15-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 57 հասցեի դիմաց «Դաչիա Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել