Դանակահարել էր կնոջ հորն ու եղբորը

Դեկտեմբերի 11-ին ժամը 20:15-ին մայրաքաղաքի սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ ստացվեց: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Կոտայքի մարզի Արզաքան գյուղի բնակիչներ հայր ու որդի 54-ամյա Ժյուլվեր Սայադյանն ու 27-ամյա Վահագն Նազարյանը:

Հայրը այդպես էլ գիտակցության չեկավ, և գրանցվեց նրա մահը:

Թեև տուժողների հետ խոսել չհաջողվեց, բայց իրավապահները կարողացան պարզել, որ հայր ու որդի հիվանդանոցում էին հայտնվել նույն օրը ժամը 20-ի սահմաններում Արգել գյուղում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով, որի ընթացքում էլ դանակի հարվածներ էին ստացել:

Մանրամասները՝ ՀՀ Ոստիկանության տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել