ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշում է ընդունել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ` «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամները»-ի բաժնում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Արմեն Գևորգյանին` Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նախատեսվում են նաև այլ փոփոխություններ: Որոշմանը կարող եք ծանոթանալ` այստեղ: