ՀՀ ԱԺ Մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ԱԺ նախագահ նախագահ Գալուստ Սահակյանը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին նախաձեռնողի սահմանած օրակարգով գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո:
Օրակարգում նախատեսված է Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաղորդումը: