Վարորդները գործադուլի էին դուրս եկել

Այսօր Երևանի հասարակական տրանսպորտի մի քանի գծերի վարորդներ գործադուլ էին կազմակերպել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցուն հարակից տարածքում:

Նրանք դժգոհում էին գազի թանկացումից` պահանջելով վերանայել գինը: Մայրաքաղաքում 1 խ/մ-ի գազի գինը 190 դրամից բարձրացել է` հասնելով 230 ՀՀ դրամի: Ցուցարարների հետ այսօր բանակցություններ վարելու համար Մալաթիա-Սեբաստիա էին ժամանել Երևանի քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանը և տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Վարորդները հայտնել են իրենց մտահոգությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը փոխանցեց, որ քաղաքապետարանի պաշտոնյաններն ու երթուղային տաքսիների վարորդները ընդհանուր հայտարարի են եկել. «Այս պահին կարող ենք արձանագրել, որ խնդիրը կարգավորված է, քաղաքային տրանսպորտը բնականոն հունով է աշխատում»,- նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել