Նոր նշանակում Արդարադատության նախարարությունում

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Արման Խաչատրյանը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր նոր նշանակում է արել: Ստորև ներկայացնում ենք Արման Խաչատրյանի կենսագրությունը.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի N 101-Ա հրամանով Արման Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում:

Աշխատանքային գործունեություն

2014 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ՀՀ արդարադատության նախարարի օգնական,
2014 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ դատական դեպարտամետի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ավագ մասնագետ,
2012-2013թթ.՝ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,
2011-2013թթ.՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, հեռուստատեսության և ռադիոյի բաժնի խմբագիր /«02» հեռուստահաղորդում/,
2009-2011թթ.՝ «Ազդ» ընկերություն «Դատաժամ» հեռուստահաղորդման մեկնաբան և համահեղինակ /ՀՀ հանրային հեռուստաընկերություն/,
2010-2012թթ.՝ Ագրոբիզնեսի և շուկայագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ,
2006-2014 թվականի սեպտեմբեր՝ Հայաստանի ագրարային համալսարանի ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի դասախոս,
2009 թվական՝ «32» production, «32» ամսագրի գլխավոր խմբագիր,
1999-2009թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության (այժմ` ՀՀ ոստիկանություն) հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, հեռուստամեկնաբան, խմբագիր «02» հեռուստահաղորդաշար/ հեղինակ և մեկնաբան, /«Ռադիո-02» հաղորդաշար/
1995-1999թթ.՝ թղթակցել է հանրապետական մի շարք օրաթերթերի, «Արմենպրես» լրատվական գործակալություն թղթակից:

«Գերազանց ծառայության համար» արժանացել է կրծքանշանի, «Հասարակություն և օրենք» թեմայով դետեկտիվ ժանրի կինոյի և հեռուստահաղորդումների միջազգային փառատոնին «Հանցա•ործություն և պատիժ» անվանակարգում 5 անգամ արժանացել է առաջին մրցանակի, 2 անգամ` հատուկ մրցանակի, իսկ 2013 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանապետի հրամանով, հանցավորության դեմ ոստիկանության աշխատակիցների պայքարի լուսաբանմանը, հասարակության մեջ ոստիկանի կերպարի ձևավորմանն ու հասարակության իրավագիտակցությանն ուղղված տեքստերի և տեսանյութերի պատրաստմանն ակտիվորեն մասնակցելու համար պարգևատրվել է զենքով: Արման Խաչատրյանը դատական ծառայության երկրորդ դասի խորհրդական է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել