Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ի՞նչու է խորանում իրավագիտության և իրավակիրառ պրակտիկայի միջև առկա անջրպետը, ի՞նչու է իրավագիտությունը «կրավորական» կեցվածք ընդունում, այն կարևոր պահերին, երբ իրավաբանական հանրությունն ակնկալում է նրա ծանրակշիռ խոսքը, այդ երբվանից է իրավագիտությանը «գիտական կոնսենսուսի» բացակայության պատճառաբանությամբ խուսափում դիրքորոշում հայտնել, չէ՞ որ գիտական կոնսենսուս կարելի է ձեռք բերել դիրքորոշում ունենալու և հայտնելու դեպքում: Միամտաբար կարծում էի գիտության առաքելությունը, նաև, գիտական դիրքորոշումներ հայտնելու միջոցով հանրային նշանակության իրավական անորոշություններին լուծում տալն է: Իրավագիտությունը չի հանդուրժում ինքնանպատակ կաշկանդվածություն ու խուսափողականություն, ինչպես նաև՝ աննպատակ «դիվանագիտություն»:
Վաայ հայ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՈԳՄԱՏԻԿԱ, որ պարփակված մնալով համալսարանական բետոնապատ շենքերում և հաստափոր դասագքրերի էջերում, այդպես էլ չվերածնվեցիր որպես ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: