ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հղել է մի քանի շնորհավորական ուղերձներ՝ համապատասխան ազգային տոների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել նաև Կատարի Պետության Էմիր Թամիմ Բին Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: 

Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել