Արդեն երկու օր է, ինչ երևանյան արտարժույթի փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքը կտրուկ անկում է արձանագրում: Այս պահի դրությամբ փոխարժեքի առքի նվազագույն արժեքը 7.41 դրամ է, իսկ առավելագույնը` 8.33: Հայկական արժույթային շուկայում ռուբլին վաճառվում է նվազագույնը 8 դրամով, իսկ առավելագույնը` 9.20:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը գնալով աճում է: Rate.am-ի տվյալներով` առքը կազմել է նվազագույնը 475 դրամ, իսկ առավելագույնը` 496, մինչդեռ վաճառքի պարագայում ունենում ենք այլ պատկեր` նվազագունը 495 դրամ, իսկ առավելագույնը` 515 դրամ: