Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 27-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը: Բացահայտվել է գողության՝ 15, յուրացման՝ 3, մաքսանենգության և խուլիգանության  1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու  և յուրացման՝ 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, գողության  2 և խարդախության 3 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային  25  պատահար, ինչի հետևանքով 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել