Երիտասարդ կնոջ դիակը հայտնաբերվել է շենքի բաց պատշգամբում

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ 2014թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 21:10-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բազմահարկ շենքերից մեկի 9-րդ հարկի բաց պատշգամբում հայտնաբերվել է նույն շենքի 29-ամյա բնակչուհու դիակը՝ վզակալով կախված վիճակում:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպանություն է գործել՝ գազի խողովակից վզակալի միջոցով կախվելով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին` պարզելու նրա ինքնասպանության պատճառները։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել