ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է մրցույթ թափուր պաշտոն զբաղեցնելու համար

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ծառայության մասնագետը Դեպարտամենտի ղեկավարի գործունեության վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ,  ապահովում է Դեպարտամենտի ղեկավարի և ՀՀ դատական ծառայողների կապը զանգվածային լրատվության միջոցների հետ,  մասնակցում է Դեպարտամենտի ղեկավարի մամուլի ասուլիսների,  հարցազրույցների, ինչպես նաև լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպմանը,  կազմում է լրատվության միջոցների, այդ թվում` հայաստանյան մամուլի ամենօրյա տեսություն,  ինչպես նաև ինտերնետի միջոցով ուսումնասիրում օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենօրյա տեսություններ, նախապատրսատում է զանգվածային լրատվամիջոցներում Դատական դեպարտամենտի վերաբերյալ` իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հերքումների նախագծեր, մասնակցում է պարբերաբար թարմացվող ՙPR համառոտ ծրագրից՚ բխող միջոցառումների իրականացմանը, իրականացնում է կանոնադրությամբ, օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Մասնագետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է 13.01.2015թ.:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 23.01.2015թ. ժամը 15:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել