Միջազգային գիտաժողով Թեհրանում

Դեկտեմբերի 8-10-ին Թեհրանում տեղի ունեցավ «Աշխարհը բռնության և ծայրահեղության դեմ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից նախաձեռնած և 2013թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ընդունված համանուն բանաձևի կիրարկմանն ու բռնության, անհանդուրժողականության և ծայրահեղության դեմ պայքարում միջազգային համագործակցության մթնոլորտի ստեղծմանը:

Գիտաժողովին Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով, բազմաթիվ այլ բանախոսների թվում, խստորեն դատապարտեց Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների բռնությունը ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ` շեշտելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Միաժամանակ նախարարի տեղակալը բարձր գնահատեց Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքն ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի նկատմամբ:

Գիտաժողովի շրջանակներում դեկտեմբերի 10-ին Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպություններում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել