Դեկտեմբերի 11-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի (նախկին հանրակացարան) 4-րդ հարկում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել է սենյակի (15 քմ) գույքը: տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։