ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եգիպտական «Ալ Յաում» հեռուստատեսության ստեղծագործական խմբին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց եգիպտական «Օրբիթ» հեռահաղորդակցական ընկերության «Ալ Յաում» հեռուստաալիքի «Ալա ալհաուա» Մերձավոր Արևելքի հեղինակավոր թոք շոուի գլխավոր խմբագիր Մոհամեդ Նասրին և հաղորդավարուհի Միրյամ Զաքիին: Նրանց այցը Հայաստան դեկտեմբերի 6-12-ը կազմակերպել էին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը և Կահիրեի Հայոց առաջնորդարանը: Ստեղծագործական խումբը ֆիլմ է նկարահանում Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց նման բովանդակությամբ ֆիլմ նկարահանելու հեռուստաընկերության նախաձեռնությունը և նշեց, որ արաբական աշխարհը հարազատի գթասրտությամբ է ընդունել ցեղասպանությունից փրկված բեկորներին և հնարավորություն է ընձեռել, ինքնակազմակերպվել, կայանալ որպես քաղաքացիներ և պահպանել իրենց ազգային նկարագիրն ու մշակույթը:

Ծրագրի շրջանակներում նախարար Հրանուշ Հակոբյանը հարցազրույց տվեց եգիպտական հեռուստատեսությանը՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման, ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ հաղորդավարուհի Միրյամ Զաքիի հարցերին:

Մոհամեդ Նասրին և  Միրյամ Զաքիին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և հետաքրքիր հարցազրույցի համար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը։

Լուսանկարը՝ mindiaspora.am-ի

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել