Դեկտեմբերի 9-ին Մարոնի եղեկեցու պատրիարք Մարոն Մոր Բշարա Բուտրոս ալ Ռայը ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին:
Պատրիարքը շնորհակալություն հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն` հաջորդ տարի Հայաստան այցելելու հրավերի համար, և իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:
Ընդգծվեց Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, ինչպես նաև լիբանանահայ համայնքի կարևոր և կառուցողական դերը Լիբանանի զարգացման գործում: Անդրադարձ կատարվեց Լիբանանի ներքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին:
Լուսանկարը՝ mfa.am-ի