Քննարկվել են Եվրասիական միասնական տնտեսական տարածքում փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Ինչպես հաղորդում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքի արդյունքներից և նշել, որ բոլոր միջոցառումներն ընթացել են սահմանված ժամանակացույցին համապատասխան: 
Հովիկ Աբրահամյանը և Տատյանա Վալովայան քննարկել են Եվրասիական միասնական տնտեսական տարածքում փոխգործակցության զարգացմանը և այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Լուսանկարը՝ gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել