Բանակում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Տավուշի մարզի հյուսիսային հատվածում` Նոյեմբերյանի սահմանագոտում:
Այն հարցին, թե ի՞նչ ծանրության վիրավորում է ստացել զինծառայողը, պարոն Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել. «Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող տրամադրել»,- փոխանցեց ՊՆ մամուլի քարտուղարը: